Ճամբարներ, ճամփորդություններ

Դեպի Լոռի

Ես Լևոն Եփրեմյանն եմ։ Ես այս տարի եմ եկել Արևելյան դպրոց։ Շատ տարբերվող դպրոց է։ Ունեմ շատ ընկերներ։ Ուրախացա, որ արձակուրդներին գնալու ենք Լոռի։ Ես երբեք չեմ արշավել, առավել ևս գիշերակացով։ Անահմբեր սպասեւմ եմ․․․

Քարտեզն ուսումնասիրելուց իմացա, որ Գարգառ և Պուշկինո գյուղերը շատ մոտիկ են։

Պուշկինո, գյուղ Հայաստանի Լոռու մարզում, Ձորագետի աջակողմյան Գարգառ վտակի ափին։ Պուշկինո է վերանվանվել 1937 թ. փետրվարի 14-ին։
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1450 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 15 կմ հյուսիս-արևմուտք։ Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղը շրջապատված է բարձր սարերով և թավուտ անտառներով: Համայնքով հոսում է Գարգառ գետը, որը սկիզբ է առնում Բազումի լեռնաշղթայից: Օդը կազդուրիչ է, առողջարար, բուսականությունը` նախալեռնային:

Оставьте комментарий