Մայրենի

30. Բառերը ճիշտ տեղադրի՛ր և կստանաս մի հետաքրքիր պատմություն:

Սողաց, բույն էր դրել, շարժում էր, սլանում էին, գործի դրեց, շարունակում էր, բռնեց, գալարվեց,
 ցած ընկավ, հարձակվեց, մոտեցրեց, շարժվում էր, հավաքվեցին, ծղրտացին, խուժեց։

Գոմի առաստաղի գերանին ծիծեռնակը բույն էր դրել, ձագ էր հանել։ Մի օր դաշտից գոմ սողաց մի օձ և սկսեց դանդաղ շարժվել գերանն ի վեր, դեպի ծիծեռնակի բույնը։ Ծիծեռնակ ծնողները ……………….. և նրանց ծվծվոցի վրա հավաքվեցին հարևան ծիծեռնակները։ Նրանք նետերի նման դուրս ու ներս ………………………. բայց օգուտ չկար՝ օձը դանդաղ …………………… առաջ:

Հանկարծ դրսից մի ծիծեռնակ ներս …………………. և սկսեց պտտվել օձի շուրջը։ Նրա կտցին մի խոշոր, գորշականաչավուն իշախառանչ կար, որը շատ թունավոր բզեզ է։
Այն իր սղոցող ոտքերն ու ճանկերը օդում սպառնագին …………………….:
Օձը ……………… դանդաղ մոտենալ բնին։ Ծիծեռնակը հանկարծ …………………օձի վրա և կտուցի բզեզը …………… օձի գլխին։ Միջատն իր սարսափելի ճանկերով ………………… օձին և իր առաջին ոտքերի սղոցները ……………………………..: Օձը ցավից ………………… ու առաստաղից …………………………:

31. Տրված են պատասխանները: Հարցերն ինքդ գրի՛ր:

____________________________________________________________________

-Ո՛չ, դա ինձ դուր չի գալիս։

______________________________________________________________________

— Այո՛, շա՜տ-շատ կուզեի։

______________________________________________________________________

-Ի՜նչ լավ կլիներ, եթե այդպես լիներ։

______________________________________________________________________

-Այո՛, ինձ դուր են գալիս բնավորության այդ գծերը։

______________________________________________________________________

-Ո՛չ, ա՛յ,  բնավորության այդ գծերը չեմ սիրում։

______________________________________________________________________

-Չգիտեմ, այդ հարցի մասին դեռ չեմ մտածել։

32. Հայոց լեզվի գրքի վերջում՝ էջ 109-110, կա ուղղագրական բառարան, այդ բառարանից դուրս գրիր քո կարծիքով դպրոցին վերաբերվող բառերը, ուշադիր եղիր բառերի ուղղագրությանը, սովորիր։

33. Գրի՛ր:

Օրվա այն մասը, երբ մութն ընկնում է-

Մարդու գլխի առջևի կողմը-

Երկար ականջներ ունեցող-

Մեր մոլորակի անունը-

Մեռնել-մահանալ, բույր ֊հոտ, վախ–

…….. դու, նա, մենք, դուք, նրանք:

34. Նախորդ բառի մեջ մեկական տառ փոխելով՝ ստացիր.

Դանակ բառից՝ վարազ

Գարի բառից՝ մարդ

35. Եթե նախադասությունները ճիշտ դասավորես, կիմանաս, թե ինչպես է առաջացել իմ կույր բախտից արտահայտությունը.

Իսկ աչքերը փակող թաշկինակը նրա համար էր, որ ոչ մեկին չտեսներ և արդար դատեր։

Այստեղից էլ առաջացել էիմ կույրբախտից արտահայտությունը։

Մյուս ձեռքի սուրը մեղավորին անխնա պատժելու համար էր։

Նրանք այդ կնոջը պատկերում էին աչքերը կապած, մի ձեռքին՝ կշեռք, մյուսին՝ սուր։

Հին հռոմեացիները Ֆորտունա անունով բախտի և արդարադատության աստվածուհի ունեին։

Կշեռքով նա կշռում-դատում էր մարդկանց գործերը որտեղից էլ առաջացել է բախտի նժարին դրված լինել դարձվածքը։

36. Պատմությունը կարդա՛:

Երեք եզ միասին էին դաշտում։ Առյուծը նրանց հետևում էր, բայց չէր համարձակվում հարձակվել։ Նա այնպես արեց, որ եզներն իրարից  նեղացան և տարբեր ուղղություններով գնացին։ Առյուծն առանձին-առանձին բռնեց նրանց և կերավ։

Ինչո՞ւ չէր հարձակվում առյուծը։ Մտքերից մեկն ընտրի՛ր և մեկ-երկու նախադասությամբ, հիմնավորի՛ր։

  • Առյուծը չէր հարձակվում, որովհետև չէր կարողանում ընտրել՝ սկզբում որին ուտի։
  • Առյուծը չէր հարձակվում, որովհետև չէր ուզում խանգարել եզների խաղաղ զրույցը։
  • Առյուծը չէր հարձակվում, որովհետև վախենում էր, քանի որ նրանք միասին էին։

37. Գայլն ու հովիվը

Հովվի ամբողջ հոտը հիվանդությունից կոտորվեց։ Գայլն իմացավ ու եկավ հովվին մխիթարելու։

— Մի՞թե դա ճիշտ է, – հարցրեց հովվին, – աստվա՜ծ իմ, ի՜նչ մեծ փորձանք է, ի՜նչ սիրունիկ, ինչ թմբլիկ ոչխարներ էին…

Եվ գայլն սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել։

— Շնորհակալ եմ, գայլ եղբայր, – հառաչեց հովիվը, – տեսնում եմ՝ բարի ես ու սրտացավ։

— Ճիշտ որ՝ սրտացավ, – ասաց շունը, – փորձանքը մերն է, բայց տես, որ նրա սիրտն է ցա­վում։

Հարց՝ Ինչո՞ւ էր լաց լինում գայլը։

Պատասխանդ պատճառաբանի՛ր մեկ-երկու նախադասությամբ։

English

claswork

Correct the sentences according to the

model.Նախադասություններում սխալ կա,

գտիր և ուղղիր ըտ օրինակի՝ He don’t live in

London. He doesn’t live in London.

● She make tasty cakes. Make she tasty cakes.

● Why you like your job? You why like you job?

● They doesn’t like to read books. They doesn`t like too read books

● She have two cats. Shi havs two cats.

● Where you go at weekends? Where you gous at weekends?

● I doesn’t have lunch at home. i doesn’t have lunches at home

● We has breakfast in the dining-room. She has breakfast in the dining-room.

● At 4 o’clock he go home. At 4 o`clock he goes home.

● When she do her lessons?

● What he do in the evening?

Բառերը ճիշտ դասավորելով ստացիր

նախադասություններ:

Օրինակ՝ /always, early, Sue, arrive/- Sue always arrives early.

● /basketball, I, play, often/

● /work, Ann, hard, usually/

● /Jenny, always, nice clothes, wear/

● /dinner, we, have, always, at 7.30/

● /TV, Tom, watch, never/

● /like, chocolate, children, usually/

● /Lusia, parties, enjoy, always/

Նախադասությունները դարձրեք ժխտական:

Օրինակ՝ I play the piano. I don’t play the piano.

● Ann plays the piano very well.

● They know my phone number.

● We work very hard.

● He has a bath every day.

● You do the same thing every day.

Получите Outlook для Android

Correct the sentences according to the

model.Նախադասություններում սխալ կա,

գտիր և ուղղիր ըտ օրինակի՝ He don’t live in

London. He doesn’t live in London.

● She make tasty cakes.

● Why you like your job?

● They doesn’t like to read books.

● She have two cats.

● Where you go at weekends?

● I doesn’t have lunch at home.

● We has breakfast in the dining-room.

● At 4 o’clock he go home.

● When she do her lessons?

● What he do in the evening?

Բառերը ճիշտ դասավորելով ստացիր

նախադասություններ:

Օրինակ՝ /always, early, Sue, arrive/- Sue always arrives early.

● /basketball, I, play, often/

● /work, Ann, hard, usually/

● /Jenny, always, nice clothes, wear/

● /dinner, we, have, always, at 7.30/

● /TV, Tom, watch, never/

● /like, chocolate, children, usually/

● /Lusia, parties, enjoy, always/

Նախադասությունները դարձրեք ժխտական:

Օրինակ՝ I play the piano. I don’t play the piano.

● Ann plays the piano very well.

● They know my phone number.

● We work very hard.

● He has a bath every day.

● You do the same thing every day.

Մաթեմատիկա

ինքնուրյույն աշ

  1. Հինգ հազար յոթանասունվեց թվի գրության մեջ ո՞ր կարգում է գրված 0:
    • միավորների       
    • տասնավորների              
    • հարյուրավորների                       
    • հազարավորների                       
    • ոչ մի կարգում:
  2. Նշիր ամենամեծ եռանիշ թիվը, որի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան
    • 999           
    • 199             
    • 789             
    • 987             
    • 989 
  3. Գումարելիներից մեկը մեծացրել են 5-ով, իսկ մյուսը մեծացրել են 7-ով: Արդյունքում գումարը՝
    • կմեծանա 2-ով                
    • կփոքրանա 2-ով               
    • կմեծանա 12-ով                            
    • կփոքրանա 12-ով                      
    • կմնա նույնը:
  4. Մենք օրվա ընթացքում ուտում ենք 3 անգամ: Քանի՞ անգամ ենք ուտում շաբաթվա ընթացքում:
    • 7                 
    • 18               
    • 21               
    • 28              
    • 37:
  5. 4075 > 40*5 գրության մեջ «*» -ի փոխարեն ամենամեծը ի՞նչ թվանշան կարող ենք գրել, որ անհավասարությունը ճիշտ լինի:
    • 8               
    • 0                 
    • 5                 
    • 4                 
    • 6
  6. 2 ժամ 15 րոպեն րոպեներով արտահայտած կլինի
    • 12 ժ                      
    • 135 ր            
    • 125 ր            
    • 215 ր            
    • 75 ր
  7. 2 տ 50 կգ-ը կիլոգրամներով արտահայտած կլինի
    • 2500 կգ             
    • 2005 կգ      
    • 2055 կգ       
    • 2050 կգ       
    • 2000 կգ
  8. 44 սմ պարագիծ ունեցող քառակուսու կողմի երկարությունը կլինի
    • 10  սմ       
    • 22    սմ      
    • 11    սմ      
    • 5 սմ            
    • 12 սմ
Մայրենի

Ավ. Իսահակյան Երջանիկ խրճիթը

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ՝ նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

***

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

***

Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչուն շատրվաններով՝ նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:

-Ինչու՞ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան,-ի՞նչդ է պակաս, թե սեր ունես մի աղջկա, հայտնիր, թե չէ, ինչ կա…

Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երտասարդի շուրջը, ասում ու ծիծաղում էին:

***

Եվ երիտասարդը մի օր զգույշ դուրս ելավ դահլիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:

Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:

Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում: Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.

-Այս էլ որդուս բաժինը:

-Ա՜յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…Հե՜յ մեր որդին էլ չի գա:

-Ա՜յ մարդ, աստված գիտե, մեր որդին հիմա ու պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարելի է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդուս բաժինն եմ տալիս. ինչ իմանաս, կարելի է նայել իմ որդուս իրենից բաժին է տալիս…

***

Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լացեց:

-Ա՜ , մեր որդին,-բացականչեցին ծերունիները և գրկերի մեջ առան իրենց կորած, կարոտացած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն մանկության պես ոսկի…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր  շավիղը,վերջալույսի 
  2. Քո սիրած գույնով ներկիր այն հատվածները, որտեղ երևում է խրճիթի երջանիկ լինելը:
  3. 3.Գրիր մգեցրած բառերի հոմանիշները:
Մայրենի

Նախադասությունների տեսակները  ըստ հաղորդակցման

Posted on  by magnifier4

 Նախադասություններն  ըստ հաղորդակցման լինում են 4 տեսակ՝ պատմողական, հարցական, հրամայական, բացականչական:

Պատմողական է կոչվում այն նախադասությունը, որով ինչ-որ բան են պատմում:

Օրինակ՝ Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է:

Հարցական է կոչվում այն նախադասությունը, որով հարցնում են մի բանի մասին:

Օրինակ՝ Ո՞վ է գրել «Մանչուկն ու Կառլսոնը»:

Հրամայական է կոչվում այն նախադասությունը, որով հրամայում, խնդրում կամ հանձնարարում են մի բան անել:

Օրինակ՝ Գրի՛ր շարադրություն «Իմ անվան պատմությունը» վերնագրով:

Բացականչական է կոչվում այն նախադասությունը, որով ուրախությունը, տխրությունը, ցավն արտահայտում են բացականչությամբ:

Ջա՜ն, շուտով Զատիկ է:

Մայրենի

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:

Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:

1․ Ինչո՞ւ է առյուծն համարվում գազանների արքան

նա տեսքով լավնե

2․ Դուրս գրիր առյուծին բնութագրող բառեր:

3․ Գրիր հոմանիշները՝ արքա, խոշոր, վեհ, կասկածել:

4․ Գրիր հականիշները՝ ոչ, ծանր, խոշոր, մեծահոգի, ոչնչացնել, կուշտ:

5. Ճարպկությամբ ո՞ւմ էզիջում առյուծը:

6․ Տեքստից դուրս գրիր 5 բայ /գործողություն ցույց տվող բառ/։

7․ Տեքստում գրված թվականները գրիր տառերով։

8․ Նախադասության ընդգծված բառերին ինչպիսի հարցին պատասխանող լրացումներ ավելացրու։

Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել:

9․ Լրացրու բաց թողած տառերը․

Գա-տնիք, վայր-ջք, պա-կել, զար-արվել, ար-նանալ

10․ Կազմիր երեքական բառ հետևյալ ածանցներով՝

-վածք-

-ային-

-ական-

-ակ-

-եղեն-

11․ Համացանցից գտիր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրու։

Поделиться ссылкой:

Մաթեմատիկա

Paint-ով գծեք համապատասխան գծագիրը և լուծեք առաջարկված խնդիրները։ Կարող եք կազմել ու առաջարկել նմանատիպ խնդիրներ։

1․Հաշվի՛ր 15 մմ, 14 մմ, 16 մմ և 17 մմ կողմերով քառանկյան
պարագիծը։

2․Հաշվի՛ր 3 դմ, 5 դմ, 8 դմ և 9 դմ կողմերով քառանկյան
պարագիծը։ 3dm+5dm+8dm+9dm=

3․Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և
երկարության գումարը 18 է։

4․Քառակուսու պարագիծը 24 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու
մակերեսը։

5․Քառակուսու մակերեսը 81 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու
կողմը։

6․ Ուղղանկյան լայնությունը 5 սմ է, իսկ երկարությունը 4 սմ-ով մեծ է լայնությունից։ Գտնել ուղղանկյան պարագիծը։

7․ Հաշվի՛ր 15սմ և 11 սմ կողմերով ուղղանկյան պարագիծն ու
մակերեսը։

English

My sister day

My sister gets up at eig o’clock. Then she washes my hands and face, brushes my teeth, puts on my clothes and has breakfast. After breakfast, she goes to school. She usually has four or five lessons at school. I come home at one o’clock. Then I have dinner. I eat soup, chicken or fish and potatoes. After dinner, I do my homework. In the evening I read or watch TV. I go to bed at nine o’clock.